Միխայիլ Մամիաշվիլի. «Պատրաստ եմ հազար անգամ ներողություն խնդրել Տրաժուկովայից ու մյուսներից»
Ռուսաստանի մարզական ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին պատրաստ է ներողություն խնդրել Իննա Տրաժուկովայից ու Ռուսաստանի կանանց ըմբշամարտի ողջ հավաքականից։ Հիշեցնենք, որ, ըստ Տրաժուկովայի հայտարարության, Մամիաշվիլին վկաների ներկայությամբ հարվածել է իրեն, երբ ինքը պարտություն է կրել երրորդ տեղի համար գոտեմարտում։ Այնուհետև Մամիաշվիլին Տրաժուկովային մեղադրել է հայրենիքին դավաճանության մեջ։
«Ամեն ինչ այդպես է եղել, սակայն մի քիլ էլ՝ ոչ այդպես։ Ես դա բախում չէի համարի։ 1000 անգամ կարող եմ ներողություն խնդրել և Իննայից, և բոլոր աղջիկներից։ Բայց ուզում եմ հարց տալ. ինչպե՞ս կարելի է հաղթել՝ չառաջնորդվելով բարձրագույն չափանիշներով։ Մենք հիմա հատուկ պայմաններում ենք և սխալներ գործելու իրավունք չունենք, միայն բարձրագույն չափանիշներ, միայն պայքար մինչև վերջ, մինչև հաղթանակ»,- Մամիաշվիլու խոսքերը մեջբերել է sovsport.ru-ն։