Մոսկվայում բանկը գրաված Արամ Պետրոսյանը հայտնել է, որ չի ցանկացել սպանել պատանդներին
Մոսկվայում նախօրեին «Սիթիբանկ»-ի մասնաճյուղը գրաված գործարար Արամ Պետրոսյանը հարցաքննության ժամանակ քննիչներին ասել է, որ չէր պատրաստվում սպանել մարդկանց, այլ ցանկացել է ուշադրության հրավիրել իր վիճակի վրա: Այս մասին գրում է Ռիա նովոստին:
ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, նա նաև ասել է, որ այսօր քննիչները նրան մեղադրանք կառաջադրեն և խափանման միջոց կընտրեն:
Օգոստոսի 24-ի երեկոյան սնանկացած գործարար Արամ Պետրոսյանը մտել է «Սիթիբանկ»-ի շենք, պատանդ վերցրել 4 մարդու, սպառնացել, որ կպայթեցնի բանկը: Ոստիկանների հետ բանակացություններից հետո նա բաց է թողել բոլոր պատանդներին, ինքն էլ հանձնվել: Պարանոցից կախված այն իրը, որը նա ներկայացրել է որպես պայթուցիկ, եղել է աղ:
Բանկը գրավելուց առաջ նա ինտերնետում տեսաուղերձ է տեղադրել՝ ուղղված ՌԴ նախագահին, որում ասում է, թե ինչու է որոշել խախտել օրենքը: Նա նշել է, որ սնանկացել է, այդ պատճառով պատրաստ է դիմել հանցագործության: Նա պահանջել է ռուսական իշխանություններից ստեղծել մարմին, որը կզբաղվի սնանկության խնդիրներով: Ըստ ռուսական լրատվամիջոցների, տղամարդը զբաղվել է բժշկական նշանակության արտադրությամբ, սակայն վերջերս սնանկացել է: