Շվայնշտայգերը կարիերան կշարունակի MLS-ում
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը պատրաստվում է կարիերան շարունակել MLS-ում։ Այս մասին տեղեկացնում է sport-express.ru-ն։ Գերմանացի ֆուտբոլիստը մտադիր է խզել պայմանագիրն անգլիական ակումբի հետ, որպեսզի ամերիկյան լիգայում խաղալու հնարավորություն ունենա։ MLS-ում հայտային պատուհանն արդեն փակվել է, և տեղափոխության համար անհրաժեշտ է, որ Շվայնշտայգերն ազատ խաղացողի կարգավիճակ ունենա։ Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։
Ավելի վաղ Շվայնշտայգերը տեղեկացրել է, որ «Մանչեսթեր Յունայթեդն» իր վերջին ակումբը կլինի Եվրոպայում։