Անդրիասյանն ու Տեր-Սահակյանն առաջատարին զիջում են 1 միավորով
Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող շախմատի «Աբու-Դաբի» միջազգային մրցաշարում տեղի են ունեցել 5-րդ տուրի հանդիպումները: Մեր շախմատիստներից Սամվել Տեր-Սահակյանը հաղթանակ է տոնել, Զավեն Անդրիասյանն իր պարտիան ավարտել է ոչ-ոքի արդյունքով, իսկ Հրանտ Մելքումյանը և Բրազիլիան ներկայացնող մեր հայրենակից Գրիգոր-Սևակ Մխիթարյանը պարտվել են:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, կայացած 5 տուրերից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է 4,5 միավոր վաստակած Ադհիբան Բաշկարանը: Զավեն Անդրիասյանը և Սամվել Տեր-Սահակյանը առաջատարից հետ են մնում մեկ միավորով, իսկ Հրանտ Մելքումյանը և Գրիգոր-Սևակ Մխիթարյանը վաստակել են 3-ական միավոր: