«Արարատը» կմասնակցի «Բելառուսի» Բաց առաջնությանը
Բելառուսի հոկեյի ֆեդերացիան հաստատել է տափօղակով հոկեյի Բաց առաջնության ժամանակացույցը: Մրցաշարի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 10-ին: Մասնակիցների մեծ մասը ներկայացնում են Բելառուսի Հանրապետությունը և մեկ մասնակից ընդգրկված է Լիտվայից:
Ինչպես տեղեկացնում է մրցաշարի պաշտոնական կայքը, առաջնության կմասնակցի նաև Երևանի «Արարատը», որի մարզաբազան կտեղակայվի Վիտեբսկում: Տնային հանդիպումները թիմը կանցկացնի Օրշայում:
«Արարատի» համար մի փոքր բարդ կլինի, բայց, վստահ ենք, տղաների մոտ ամեն բան կստացվի: Հասկանալի է, որ երիտասարդական լիգայից մեծահասակների հոկեյ տեղափոխվելը դժվար է, սակայն թիմն ընկերական հանդիպումներ է անցկացնում և կկարողանա հարմարվել»,- ասել է Բելառուսի հոկեյի ֆեդերացիայի մարզական տնօրեն Ալեքսանդր Խրոմիլևը: