Կարեն Գրիգորյանն առաջատարների եռյակում է
Տեղի են ունեցել շախմատի «Բարսելոնա Սանթս» մրցաշարի 6-րդ տուրի հանդիպումները: Առաջատարների խմբում ընթացող Կարեն Գրիգորյանն իր պարտիան ավարտել է ոչ-ոքի արդյունքով: 6-րդ տուրում իրենց պարտիաները հաղթանակով են ավարտել Կարեն Մովսիսյանը, Տիգրան Հարությունյանը և Տիգրան Ս. Պետրոսյանը, իսկ Վահե Բաղդասարյանը պարտություն է կրել:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, խաղացված վեց տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում են 5,5 միավոր վաստակած 3 շախմատիստ, որոնց թվում է Կարեն Գրիգորյանը: Կարեն Մովսիսյանը վաստակել է 5, Վահե Բաղդասարյանը և Տիգրան Հարությունյանը՝ 4,5-ական, իսկ Տիգրան Ս. Պետրոսյանը՝ 4 միավոր: