Մոուրինյոն չի ցանկանում գործ ունենալ Վենգերի հետ
«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է չեղյալ համարել բոլոր այն առաջարկները, որն ստանում է «Արսենալից»` թիմի պաշտպան Ֆիլ Ջոնսի տեղափոխության հետ կապված, քանի որ «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն չի ցանկանում գործ ունենալ Արսեն Վենգերի հետ:
Ինչպես տեղեկացնում է «Evening Standart»-ը, լոնդոնյան թիմի ղեկավարությունը հետաքրքրվում է 24-ամյա պաշտպանի ծառայություններով, քանի որ ցանկանում է ուժեղացնել պաշտպանության կենտրոնը: Ջոնսին զգուշացվել էր, որ թեև նա «Օլդ Տրաֆորդում» ապագա ունի, այնուամենայնիվ Մոուրինյոն չի պատրաստվում յուրաքանչյուր խաղին նրան ընդգրկել հիմնական կազմում, ուստի «Արսենալ» տեղափոխությունը կարող է գայթակղիչ լինել:
Վենգերը դեռ 2011 թ. էր ցանկանում «Արսենալի» կազմում տեսնել այս ֆուտբոլիստին, սակայն այն ժամանակ Ալեքս ֆերգյուսոնը կարողացավ շրջանցել նրան: Ինչ վերաբերում է Մոուրինյոյին, ապա նա չի ցանկանում հզորացնել մրցակցին և գործ ունենալ իր վաղեմի թշնամու հետ անգամ այն դեպքում, որբ Ջոնսն իրեն հարկավոր չլինի: