Նախարարությունը պետք է իմանա շուկան և ոչ թե ուղղորդի գնել այս կամ այն օրագիրը. Պիպոյան
Նման լուսանկարներով օրագրերի շուկայում հայտնվելու երևույթը չի կարելի նորմալ համարել, քանի որ այն ուղղակի բիզնես չէ, այլև երեխաների կրթության հարց է: Panorama.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ անդրադառնալով օրագրերի ու տետրերի վրա պատկերված արտասահմանյան աստղերի լուսանկարներին:
Նշենք, որ ավելի վաղ կրթության և գիտության նախարարությունից հայտնել էին, որ շուկան վերահսկելու լիզորություն չունեն:
«Մի կողմից մենք ունենք ազատ շուկայական հարաբերություններ, որտեղ արգելքներ դնելը և սահմանափակումը լրացուցիչ միջամտություն է բիզնեսին, իսկ ժամանակակից աշխարհում փորձում են մաքսիմալ կերպով չմիջամտել, չխոչընդոտել բիզնեսին, բայց մյուս կողմից էլ պետք է հասկանալ, որ սա երեխաների կրթության խնդիրն է և ըստ էության ԿԳՆ-ն պետք է ամբողջ կրթական համակագին առնչվող հարցերի վերաբերյալ ունենալ սեփական դիրքորոշումը: Եթե նախարարությունն ասում է, որ բիզնեսին միջամտելու լիազորություն չունի, չեմ ուզում պնդել հակառակը, բայց ԿԳՆ պրոբլեմը տվյալ պարագայում այն է, որ փորձի մտածել այդ ուղղությամբ»,-մանրամասնեց Պիպոյանը:
Ըստ նրա՝ գնային քաղաքականության վրա ազդեցություն չունենալու և ծնողին լրացուցիչ ծախսերի առաջ չկանգնեցնելու համար, կրթության ոլորտը համակարգող կառույցը ցանկության դեպքում կարող է այլ լուծում գտնել:
«Այսինքն՝ պետք է պարտադիր պահանջ դնել, որ եթե օրագրերի վրա համապատասխան ագիտացիայով լուսնակրաներ չեն՝ պատմական և մշակութային արժեքներ, ապա պետք է պարտադիր այն կազմվի սպիտակ կազմով: Իսկ ծնողը պետք է երեխային ասի, որ այս կամ այն աստղին սիրելը կապ չունի, միևնույն է՝ լուսանկարը փակվելու է»,-նման լուծման օրինակ բերեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահը, որը որևէ կոռուպցիոն ռիսկ չի պարունակում:
Ինչ վերաբերում է գներին, Panorama.am-ի զրուցակիցը խիստ հարցական համարեց, թե շուկայում առկա որ լուսանկարներով տետրերն ու օրագրերն են ավելի թանկ. «Նախարարությունը պետք է իմանա շուկան և ոչ թե ուղղորդի գնել այս կամ այն օրագիրը, այլ ասի, որ եթե ազգային ինքնության ու արժեքների պահպանության մասով որևէ քարոզ չկա գրենական պիտույքի վրա, ապա վերջինս պարտադիր պետք է լինի փակված, ում արժեքը, որ ուզում է լինի»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները