Արցախի նախագահը հանդիպել է իրենց տները լքած թալիշցիների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 26-ին այցելել է Մարտակերտի շրջանի Ալաշան տեղամաս և հանդիպել ապրիլի 2-ից 5-ը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով իրենց տները լքած և այնտեղ հաստատված թալիշցիների հետ:
Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են թալիշցիների սոցիալ-կենցաղային պայմաններին և դրանց բարելավմանը վերաբերող հարցեր:
Նախագահն ընդգծել է, որ պետությունն անելու է հնարավորն առկա խնդիրներին պատշաճ լուծում տալու ուղղությամբ՝ համապատասխան հանձնարարականներ տալով շահագրգիռ մարմինների ղեկավարներին:
Նախագահին ուղեկցել են վարչապետ Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան