Իտալիայում երկրաշարժը վնասել կամ ավերել է մոտ 300 պատմական շինություն
Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժը վասել կամ ավերել է 293 շինություն, որոնք ունեն պատմական նշանակություն: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Իտալիայի մշակույթի նախարարը:
Շատ դեպքերում խոսքը գնում է 13-14-րդ դարերի եկեղեցիների, պալատների, հուշարձանների մասին: Աղետը գրեթե ամբողջությամբ ոչնչացել է Ամիտրիչեի պատմական կենտրոնը, որը ժամանակին կոչվել է «հարյուր եկեղեցու քաղաք»: Քաղաքի գլխավոր տեսարժան վայրը մասամբ ավերվել է:
Ամբողջությամբ ավերվել է 1428 թ. կառուցված Սուրբ Ավգուստինի տաճարը:
Այս շրջանում սեյսմիկ ակտիվությունը չի դադարում:
Հիշեցնենք՝ օգոստոսի 24-ին Իտալիայում գրանցվել էր 6.1 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել էր 6-7 բալ: Երկրաշարժին հաջորդել էին ետցնցումներ` 5.4 և 4.9 մագնիտուդներով: Ավերածություններ արձանագրվել են երեք շրջանում Լացիո, Ումբրի և Մարկե: Երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 250-ի, տուժել է 365 մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Իտալիայում երկրաշարժից տուժած շրջաններում արտակարգ դրություն է մտցվել
- Իտալիայում փլատակներից դուրս են բերել 215 մարդու
- Փորձագետներն Իտալիայում երկրաշարժից հետո ստուգել են Կոլիզեումի վիճակը
- 17 ժամ փլատակներում մնալուց հետո 10-ամյա աղջիկը փրկվել է
- Իտալիայում ՀՀ դեսպանությունում բացվել է թեժ գիծ
- ԱԳՆ. Ճշտվում է Իտալիայում երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվությունը
- Երկրաշարժ Իտալիայի տարածքում