Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններին
Իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ԱԳՆ մամլո խոսնակ Բահրամ Ղասեմին, արձագանքելով Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողություններին, մասնավորապես ասել է. «Մենք միշտ շեշտել ենք, որ ահաբեկչության դեմ պայքարը միջազգային պատասխանատվություն է, անհրաժեշտ է, որպեսզի այդ գործում տարածաշրջանի երկրները համատեղ գործեն:
Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես հայտարարել է, որ Սիրիայի տարածքում ահաբեկչական որևէ խմբավորման դեմ պայքար մղելիս պետք է համաձայնեցնել Սիրիայի կենտրոնական իշխանության հետ»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան