Դատախազությունում սպասողական վիճակ է. «Հրապարակ»
Շատ հնարավոր է` սեպտեմբերի 12-ին մեկնարկող ԱԺ քառօրյայում այդպես էլ գլխավոր դատախազի ընտրության հարցը չքննարկվի: Եվ եթե առաջին քառօրյային չընտրեն գլխավոր դատախազ, ապա մյուս քառօրյան հոկտեմբերի 3-ին է, եթե, իհարկե, մինչ այդ արտահերթ նստաշրջան չգումարեն: Ընդհանուր առմամբ` դատախազությունում իրավիճակը սպասողական է, չգիտեն, թե ում կնշանակեն գլխավոր դատախազ։ Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
Կուտոյանի փորձն աչքի առաջ ունենալով` արմատական թևը ցանկանում է, որ ապագա դատախազը ներսից լինի: Իսկ Բաղրամյան 26-ին մոտ կանգնած աղբյուրներն ասում են, որ առայժմ հստակ թեկնածու չկա։ Շրջանառվող անունները կուլիսային խոսակցություններ են:
«Հավանաբար, Սերժ Սարգսյանն էլ դեռ չի որոշել, գոնե այդ մասին ոչ մեկին ոչինչ չի հայտնել, երևի չի ցանկանում, որ դեպքերից շուտ փչացնեն իր թեկնածուին»,-ասել է «Հրապարակ»-ի աղբյուրը:
Նշենք, որ գլխավոր դատախազին կընտրի Ազգային ժողովը՝ գաղտնի քվեարկությամբ, 6 տարի ժամկետով: Ընդ որում՝ ՀՀ նախագահն առաջարկելու է մեկ թեկնածու: Հիշեցնենք, որ գլխավոր դատախազի պաշտոնը թափուր է օգոստոսի 4-ից, երբ Գևորգ Կոստանյանը հրաժարական տվեց։ Այժմ գլխավոր դատախազի պարտականությունները ժամանակավորապես դրված են դատախազի տարիքով ավագ տեղակալ Արմեն Հարությունյանի վրա։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա