«Ուրարտուն» պայմանագիր է կնքել ամերիկացի Սմիթի հետ
Երևանի «Ուրարտու» բասկետբոլային ակումբը պայմանագիր է կնքել ամերիկացի բասկետբոլիստ Տերի Սմիթի հետ: Ակումբի կազմում նա կմասնակցի 2016-2017 թթ. մրցաշրջանի Ռուսաստանի առաջնությանը: Ավելի վաղ Տերի Սմիթը հանդես է եկել ֆրանսիական «Ասվել» և թուրքական «Սակարյա» ակումբներում: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի լրատվության բաժինը:
Մինչ այս, «Ուրարտուն» համաձայնության էր եկել ևս 10 խաղացողների հետ: Թիմի հավաքագրումը դեռ շարունակվում է և ավարտվելու է սեպտեմբերի սկզբին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու