Ֆրանսիայում գինու արտադրության ծավալները կտրուկ նվազել են
Ֆրանսիան, որտեղ ապրիլյան սառը անձրևոտ եղանակը վնաս է հասցրել գինեգործությամբ զբաղվող շրջաններին, այս տարի կրճատել է գինու արտադրության ծավալները գրեթե 10 տոկոսով: Rosbalt-ը գրում է, որ սրա մասին նախազգուշացրել է երկրի գյուղատնտեսության նախարարությունը:
Ամբողջ գարնան և ամռան մի մասի ընթացքում պահպանվող անսովոր ցուրտ եղանակի հետևանքով այս տարի կնվազի մինչև 42,9 մլն հեկտոլիտր գինի:
Ամենից շատ տուժած շրջաններից է Շամպանը: Այստեղ արտադրություն կարող է կրճատվել մեկ երրորդով: Շրջանում խաղողի բերքահավաքը նորմալ գրաֆիկից ետ է ընկել մեկ շաբաթով: Ըստ վիճակագրության՝ մեծ անկում է սպասվում նաև Լուարի դաշտավայրում:
Սպասվում է, որ Ֆրանսիան խաղողի բերքով և գինու արտադրությամբ ետ կմնա Իտալիայից, որը նախորդ տարի դարձել էր գինեգործության համաշխարհային առաջատարը: