
ԱԻՆ. Իտալիայում զոհերի թվում հայեր և հայաստանցիներ չկան
ԱԻՆ-ը կապ է հաստատել Իտալիայի Հանրապետությունում ՀՀ հյուպատոս 2-րդ քարտուղար Ա. Հովհաննիսյանի հետ: Նա տեղեկացրել է, որ այս պահի դրությամբ զոհերի և տուժածների մեջ ազգությամբ հայեր և ՀՀ քաղաքացիներ չկան:
Ավելի վաղ ԱԳՆ-ից հայտնել էին, որ Իտալիայում ՀՀ դեսպանությունում բացվել է թեժ գիծ՝ Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժած և օժանդակության կարիք ունեցող ՀՀ քաղաքացիների համար՝ +390687788654:
«Ռոյթերզ»-ի փոխանցմամբ, այս պահին զոհերի թիվը հասել է 267-ի: 400 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ, նրանցից 40-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: 2 500 մարդ մնացել է անօթևան:
Վաղը Իտալիայւոմ հայտարարվել է սգո օր:
Հարակից հրապարակումներ`
- Օգոստոսի 27-ը Իտալիայում սգո օր կլինի
- Իտալիայում երկրաշարժը վնասել կամ ավերել է մոտ 300 պատմական շինություն
- Իտալիայում երկրաշարժից տուժած շրջաններում արտակարգ դրություն է մտցվել
- Իտալիայում ՀՀ դեսպանությունում բացվել է թեժ գիծ
- «Բարեկամ Իտալիայի ժողովրդի հետ են մեր սրտերն ու մտքերը». ՀՀ նախագահ
- ԱԳՆ. Ճշտվում է Իտալիայում երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվությունը
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին