Զախարովան չի հավատում, որ ԼՂ խնդրի կարգավորման հարցում ԱՄՆ-ն Ռուսաստանին լիարժեք առաջնորդություն կտա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային վերջին ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկը հարցրել է՝ ճի՞շտ են հայտարարությունները, որ Մոսկվա կատարած վերջին այցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին առաջարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանին տալ լիարժեք առաջնորդություն, դրա փոխարեն առաջարկելով զիջումների գնալ Սիրիայի հարցում:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական էջի հաղորդմամբ, Զախարովան պատասխանել է. «Որ ԱՄՆ-ն ինչ-որ բանում մեզ լիարժեք առաջնորդություն տա՞: Չեմ հավատում: Դա կլինի բեկումնային»: