Երևանի որոշ դպրոցներում թոշակի անցած մայրերը տնօրենի պաշտոնը «ժառանգել» են դուստրերին. ՀԺ
1.5-2 տարի առաջ հայտնի դարձավ, որ Երևանի որոշ դպրոցներում կենսաթոշակի անցած մայրերը տնօրենի պաշտոնը «ժառանգել» են դուստրերին։ Դրանից հետո էլ, պարզվում է, նույն այդ մայրերը դպրոցում աշխատել են՝ որպես փոխտնօրեն. գրել է «Հայկական ժամանակ»-ը:
Ըստ թերթի, Երևանի քաղաքապետարանը փոխտնօրեն մայրերին հրահանգել է աշխատանքից ազատման դիմում գրել։
Երևանի ավագանում «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը թերթին հայտնել է մորից դստերը տնօրենի պաշտոն ժառանգելու չորս դեպք: Խոսքը վերաբերում է Դ.Վարուժանի անվան 89, Է. Բոյաջյանի անվան 121, Ալ. Պուշկինի անվան 8 և Ն.Աղբալյանի անվան համար 19 դպրոցներին:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա