Ալբերտ Բազեյանն իմ որոշման հետ ոչ մի կապ չունի. Լևոն Բազեյան. «Իրավունք»
«Իրավունք»-ը գրել էր, որ նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի եղբորորդին՝ Լևոն Բազեյանը, պատգամավոր Վահան Բաբայանի «Ռեֆորմիստներ» կուսակցության անդամ է։
Թերթը Բաբայանի կուսակցից հետաքրքրվել է՝ Ալբերտ Բազեյանն ի՞նչ ազդեցություն է ունեցել՝ քաղաքականությամբ զբաղվելու նրա որոշման վրա։ «Ամեն մարդ ինքն է ընտրում իր ճանապարհը։ Ալբերտ Բազեյանը իմ որոշման հետ ոչ մի կապ չունի։ Նա պարզապես ողջունում է բոլոր աշխատող մարդկանց»,- պատասխանել է «Ռեֆորմիստներ»-ի անդամը։
Լևոն Բազեյանի խոսքով՝ Վահան Բաբայանին վաղուց է ճանաչում, նրա հետ բանակում է ծառայել, բանակային ընկերներ են։ «Քաղաքական դաշտ «Ռեֆորմիստներ»-ով չեմ մտնում։ Եղել եմ «Հայաստանի երիտասարդական» ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ։ ԲՀԿ-ի Գավառի մասնաճյուղի երիտթևի պատասխանատուն եմ եղել»,- ասել է Լ. Բազեյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա