«Սասնա ծռերի» անդամներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի վերաքննիչ բողոքը մերժվեց
Այսօր Վերաքնիչ դատարանը մերժեց «Սասնա ծռեր» խմբի անդամներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի պաշտպանների ներկայացրած վերաքննիչ բողոքը։ Այդ մասին քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց նրա փաստաբան Դավիթ Գյուրջյանը։
Նշենք, որ օգոստոսի 2-ին Արթուր Սարգսյանին, որը ՊՊԾ գնդում գտնված «Սասնա ծռերի» անդամներին ընդամենը սնունդ էր հասցրել, նույն մեղադրանքն էր առաջադրվել, ինչ «ծռերին»՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել): Սակայն օգոստոսի 4-ին փոխվել էր Սարգսյանի մեղադրանքը, և այժմ նա մեղադրվում է «Սասնա ծռեր» խմբի անդամներին օժանդակելու համար:
Մանրամասն՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան