Հալեպում հրթիռներ են ընկել Հայ Ավետարանական եկեղեցու մոտակայքում. «Արևելք»
Հալեպի հայկական թաղամասերը չորեքշաբթի կրկին դարձել էին զինյալ ահաբեկիչների հրթիռակոծությունների թիրախ: «Արևելք»-ը գրում է, որ պայթուցիկ տակառներ են ընկել Թելեֆոն Հաուաի մոտ՝ պատճառելով նյութական մեծ վնաս:
Հրթիռներ են ընկել Հալեպի Հայ ավետարանական եկեղեցու մոտ: Սիրիայի հայ ավետարանական համայնքի նախագահ Հարություն Սելիմյանն ասել է, որ մարդկային կորուստներ չկան, նյութական մեծ վնաս է հասցվել: Նա նշել է, որ չորեքշաբթին շատ դժվար օր էր հայկական շրջանների համար. «Երկու հրթիռ ընկավ մեր եկեղեցու մոտ: Դպրոցի վերևի հարկում երեխաները քննություն էին հանձնում: Նրանք հրաշքով են փրկվել»:
Լուսանկարները՝ «Արևելք»-ից:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին