Մոսկվայում բանկը գրաված Արամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել
Մոսկվայի կենտրոնում գտնվող «Սիթիբանկ»-ում օգոստոսի 24-ին 4 պատանդ վերցրած հայազգի գործարար 55-ամյա Արամ Պետրոսյանին քննիչները մեղադրանք են առաջադրվել: Ինտերֆաքսի հաղորդմամբ, նրան առաջադրվել է մեղադրանք ՌԴ քրեական օրենսգրքի 206-րդ հոդվածի երկրորդ մասով՝ երկու և ավելի պատանդներ վերցնելը՝ առարկայի՝ որպես զենքի օգտագործմամբ:
ՌԴ քննչական կոմիտեի ներկայացուցչի խոսքով, այսօր հետաքննությունը միջնրոդրություն կներկայացնի դատարան՝ ձեռնարկատիրոջ նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու վերաբերյալ:
Հիշեցնենք՝ օգոստոսի 24-ի երեկոյան սնանկացած գործարար Արամ Պետրոսյանը մտել է «Սիթիբանկ»-ի շենք, պատանդ վերցրել 4 մարդու, սպառնացել, որ կպայթեցնի բանկը: Ոստիկանների հետ բանակացություններից հետո նա բաց է թողել բոլոր պատանդներին, ինքն էլ հանձնվել: Պարանոցից կախված այն իրը, որը նա ներկայացրել է որպես պայթուցիկ, եղել է աղ: Նա ընդունել էր իր մեղքը: Ա.Պետրոսյանը նաև ասել էր, որ չէր պատրաստվում սպանել մարդկանց, այլ ցանկացել է ուշադրության հրավիրել իր վիճակի վրա: Ըստ ռուսական լրատվամիջոցների, տղամարդը զբաղվել է բժշկական նշանակության արտադրությամբ, սակայն վերջերս սնանկացել է:
Հարակից հրապարակումներ`
- «Սիթիբանկ»-ում պատանդ վերցրած հայ գործարարը ընդունել է մեղքը
- Մոսկվայում բանկը գրաված Արամ Պետրոսյանը հայտնել է, որ չի ցանկացել սպանել պատանդներին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին