Անգլիական ակումբների նոր ռեկորդը
Անգլիական Պրեմիեր լիգայի ակումբները տրանսֆերային պատուհանի փակումից մոտ մեկ շաբաթ առաջ նոր ռեկորդ են սահմանել՝ կապված ֆուտբոլիստների ձեռքբերման նպատակով ծախսած միջոցների հետ։ Ինչպես տեղեկացնում է «Սպորտ Էքսպրեսը», «Մանչեսթեր Սիթիի» կողմից Կլաուդիո Բրավոյի տրանսֆերի գնումից հետո Անգլիայի ուժեղագույն առաջնության ակումբները գերազանցել են 1 միլիարդ եվրոյի (880 մլն ֆունտ ստեռլինգ) խորհրդանշական սահմանագիծը։ Նշենք, որ անցած ամռանն անգլիական ակումբները նույն նպատակով ծախսել էին 870 մլն ֆունտ ստեռլինգ։
Սպասվում է, որ մինչև տրանսֆերային պատուհանի փակումը կգերազանցվի մեկ միլիարդ ֆունտ ստեռլինգի նշաձողը (1,17 մլրդ եվրո)։ Ավելացնենք, որ տրանսֆերային շուկայում բոլորից շատ են ծախսել «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Մանչեսթեր Սիթին»։