Իտալիայում երկրաշարժից տուժած շրջաններում արտակարգ դրություն է մտցվել
Իտալիայի կառավարությունը հինգշաբթի երեկոյան արտակարգ դրության ռեժիմ է սահմանել երկրաշարժից տուժած շրջաններում: Այս մասին հայտնում է Ռիա նովոստին:
Կառավարության հատուկ նիստից հետո վարչապետ Մատեո Ռենցին հայտնել է, որ նախատեսված է երկրաշարժից տուժած շրջաններին հատկացնել 50 միլիոն եվրո: Բացի այդ, նրա խոսքով, ավերված շրջաններում դադարեցվել է բնակչությունից հարկերի հավաքումը:
Վարչապետի խոսքով, երկրի իշխանության բարոյական պարտքն է վերականգնել ավերված քաղաքները:
Հիշեցնենք՝ օգոստոսի 24-ին գրանցվել էր 6.1 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել Իտալիայի տարածքում: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել էր 6-7 բալ: Երկրաշարժին հաջորդել էին ետցնցումներ` 5.4 և 4.9 մագնիտուդներով: Ավերածություններ արձանագրվել են երեք մարզում՝ Լացիո, Ումբրի և Մարկե: Երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 250-ի:
Հարակից հրապարակումներ`
- Իտալիայում փլատակներից դուրս են բերել 215 մարդու
- Փորձագետներն Իտալիայում երկրաշարժից հետո ստուգել են Կոլիզեումի վիճակը
- Իտալիայում ՀՀ դեսպանությունում բացվել է թեժ գիծ
- Իտալիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 241-ի
- ԱԳՆ. Ճշտվում է Իտալիայում երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվությունը
- Երկրաշարժ Իտալիայի տարածքում