Օգոստոսի 27-ը Իտալիայում սգո օր կլինի
Իտալիայի իշխանությունները որոշում են ընդունել օգոստոսի 27-ը սգո օր հայտարարել՝ ի հիշատակ երկրում տեղի ունեցած երկրաշարժի զոհերին: Լուրը գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով ANSA-ին:
Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Մատտեո Ռենցին:
Նշվում է նաև, որ այդ օրը Ասկոլի-Պիչենո քաղաքում տեղի կունենա զոհերի հուղարկավորությունը: Քաղաքային բոլոր շենքերից այդ օրը կիջեցվեն ազգային դրոշները:
Հիշեցնենք՝ օգոստոսի 24-ին Իտալիայում գրանցվել էր 6.1 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել էր 6-7 բալ: Երկրաշարժին հաջորդել էին ետցնցումներ` 5.4 և 4.9 մագնիտուդներով: Ավերածություններ արձանագրվել են երեք շրջանում Լացիո, Ումբրի և Մարկե: Երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 250-ի, տուժել է 365 մարդ:
Հարակից հրապարակումներ`
- Իտալիայում երկրաշարժը վնասել կամ ավերել է մոտ 300 պատմական շինություն
- Իտալիայում երկրաշարժից տուժած շրջաններում արտակարգ դրություն է մտցվել
- Իտալիայում փլատակներից դուրս են բերել 215 մարդու
- Փորձագետներն Իտալիայում երկրաշարժից հետո ստուգել են Կոլիզեումի վիճակը
- 17 ժամ փլատակներում մնալուց հետո 10-ամյա աղջիկը փրկվել է
- Իտալիայում ՀՀ դեսպանությունում բացվել է թեժ գիծ
- ԱԳՆ. Ճշտվում է Իտալիայում երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվությունը
- Երկրաշարժ Իտալիայի տարածքում