Խավի Մարտինես. «Ուզում ենք արդեն խմբային փուլում հաշիվները փակել «Ատլետիկոյի» հետ»
«Բավարիայի» պաշտպան Խավի Մարտինեսը հայտարարել է, որ մյունխենցիները մտադիր են ռևանշի հասնել «Ատլետիկոյի» նկատմամբ արդեն Չեմպիոնների լիգայի խմբային փուլում։ Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանում մադրիդցիները հաղթել են Գերմանիայի չեմպիոնին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում։
«Շատ հետաքրքիր խումբ է, որում «Ատլետիկոն» ամենաբարդ մրցակիցն է,- Մարտինեսի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Անցած մրցաշրջանում արդեն խաղացել ենք այդ թիմի հետ ու մեր հաշիվներն ունենք։ Լիոնում ու Զագրեբում շատ լարված մթնոլորտ կլինի։ Պետք է զգույշ ու հավաքված լինենք։ Հիանալի գիտենք, թե ինչպիսի խնդիրներ ենք լուծելու»։