Մաթս Հումմելս. «Ես արդեն հայտնել եմ իմ երախտագիտությունը «Բորուսիային»՝ տարիներով մերժելով «Բավարիայի» առաջարկները»
«Բավարիայի» պաշտպան Մաթս Հումմելսը կրկին խոսել է Դորտմունդի «Բորուսիայից» հեռանալու իր որոշման մասին։
«Ես գիտեի, որ այս տեղափոխությունը որոշակի հնչեղություն կունենա,- Հումմելսի խոսքերը մեջբերել է eurosport.ru-ն։- Սակայն ինձ թվում է, որ շատերը գիտեն Մյունխենի հետ իմ կապվածության մասին։ Ամառային ու ձմեռային յուրաքանչյուր արձակուրդ ես այստեղ եմ անցկացնում։
Չեմ հասկանում, թե ինչ անշնորհակալության մասին են ինձ ասում։ Մի՞թե ես իմ երախտագիտությունը չեմ հայտնել դորտմունդյան ակումբին՝ տարիներով մերժելով «Բավարիայի» առաջարկները ու մնալով «Բորուսիայում»։ Մի՞թե երախտագիտությունը ողջ կյանքը մեկ ակումբում անցկացնելն է»։