Չիկի Բեգիրիստայն. «Գվարդիոլան անցյալում էլ է խաղացել «Բարսելոնի» դեմ»
«Մանչեսթեր Սիթիի» մարզական տնօրեն Չիկի Բեգիրիստայնը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վիճակահանության արդյունքները։ Անգլիական ակումբի մրցակիցներն են «Սելթիկը», «Բարսելոնն» ու «Բորուսիան»։
«Անցած մրցաշրջանում «Բորուսիայի» հետ երկու խաղն էլ բարդ ստացվեց, չնայած երկու անգամ էլ հաղթեցինք,- Բեգիրիստայնի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Դա ուժեղ թիմ է, և կրկին հեշտ չի լինի։ Պեպը «Բավարիայում» աշխատանքի շնորհիվ այդ թիմին լավ է ճանաչում։ Ինչ վերաբերում է «Բարսելոնին», ապա Գվարդիոլան անցյալում էլ է վերադարձել «Նոու Կամպ», երբ ղեկավարում էր մյունխենյան թիմը։ Ծանր կլինի նաև «Սելթիկի» հետ խաղերում»։