Ռանյերի. «Ուզում եմ տեսնել, թե ինչպես է «Լեստերը» պայքարում Եվրոպայի լավագույն թիմերի հետ»
«Լեստերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին հայտարարել է, որ ուզում է իր սաներից առավելագույն նվիրվածություն տեսնել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հանդիպումներում։ Նշենք, որ «Լեստերը» մրցակցելու է «Պորտուի», «Բրյուգեի» և «Կոպենհագենի» հետ։
«Ուզում եմ տեսնել, թե ինչպես են իմ տղաները պայքարում Եվրոպայի լավագույն թիմերի հետ,- Ռանյերիի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Այստեղ բոլորը չեմպիոնաբար են խաղում, և մենք պետք է նվիրվենք 100 տոկոսով, որպեսզի մեր երկրպագուները հպարտանան մեզանով։ Անցած մրցաշրջանը հիանալի ստացվեց, սակայն ես ավելին եմ ուզում։ Սա ևս մեկ հիանալի հնարավորություն է՝ ցուցադրելու մեր կարգը։ Մեր ֆանատներն արժանի են տեսնել, թե ինչպես է իրենց թիմը մարտնչում «Պորտուի», «Բրյուգեի» ու «Կոպենհագենի» դեմ եվրոպական ասպարեզում»։