Երկրաշարժի պատճառով Վենետիկի կինոփառատոնի բացման տոնակատարությունը չի կայանա
Վենետիկի միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները հրաժարվել են ֆորումի բացման օրն սովորաբար անցկացվելիք տոնական միջոցառումից՝ ի նշան Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքվ զոհվածների և վիրավորների ընտանիքների հարգանքի: Նյուզու.քոմի-ի հաղորդմամբ, այս մասին ասված է փառատոնի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:
Տոնական ընթրիքն ու ընդունելությունը, որն, ըստ ավադույթի, պետք է անցկացվեր օգոստոսի 31-ին՝ 73-րդ կինոփառատոնի բացումից հետո, չեղյալ է հայտարարվել:
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին Իտալիայում գրանցվել էր 6.1 մագնիտուդով երկրաշարժ: Զոհվել է 267 մարդ, ևս 400-ը տուժել: Զոհերի և վիրավորների թիվը պարբերաբար ավելանում է:
Վենետիկի 73-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի անցկացվելու է օգոստոսի 31-ից սեպտեմբերի 10-ը: Հիմնական ծրագրում ընդգրկված է 20 ֆիլմ, «Հորիզոններ» ծրագրում՝ 19: Ոչ մրցութային ծրագրում ընդգրկված է 17 ֆիլմ:
Հարակից հրապարակումներ`
- Օգոստոսի 27-ը Իտալիայում սգո օր կլինի
- Իտալիայում երկրաշարժը վնասել կամ ավերել է մոտ 300 պատմական շինություն
- Իտալիայում երկրաշարժից տուժած շրջաններում արտակարգ դրություն է մտցվել
- Իտալիայում փլատակներից դուրս են բերել 215 մարդու
- Փորձագետներն Իտալիայում երկրաշարժից հետո ստուգել են Կոլիզեումի վիճակը
- 17 ժամ փլատակներում մնալուց հետո 10-ամյա աղջիկը փրկվել է
- Իտալիայում ՀՀ դեսպանությունում բացվել է թեժ գիծ
- ԱԳՆ. Ճշտվում է Իտալիայում երկրաշարժից տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվությունը
- Երկրաշարժ Իտալիայի տարածքում