«Հաց բերող» Արթուր Սարգսյանի գործը քաղաքական տիրույթում է. Փաստաբան
Վերաքննիչ դատարանի այսօրվա որոշումը՝ «Սասնա ծռերին» սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի պաշտպանների վերաքննիչ բողոքը մերժելու մասին, փաստաբան Դավիթ Գյուրջյանը զավեշտալի է համարում:
«Այս գործընթացը այնքանով է զավեշտալի, որ մեղադրանքը կալանավորելուց հետո փոփոխվել է, և դա պետք է հիմք հանդիսանար այս որոշման վերանայման, որովհետև առերևույթ կասկածը կալանավորման ժամանակ մեկ այլ հանցագործության կապակցությամբ էր հայտնվել: Բայց հետագայում վերաորակվում է այս արաքը և հետևաբար պետք է վերանայվի նաև դրա արդյունքում կիրառված խափանման միջոցը», -այսօր Վերաքննիչ դատարանում որոշման հրապարակումից հետո ճեպազրույցում հայտարարեց Սարգսյանի փաստաբան Դավիթ Գյուրջյանը:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Վերաքննիչ դատարանը մերժել էր Արթուր Սարգսյանների փաստաբանների ներկայացրած բողոքը՝ խափանման միջոց կալանքը վերացնելու մասին: Դատարանը մերժել էր նաև որպես խափանման միջոց գրավ կիրառելու միջնորդւոթյունը:
Նշենք, որ օգոստոսի 2-ին Արթուր Սարգսյանին, որը ՊՊԾ գնդում գտնվախ «Սասնա ծռերի» անդամներին ընդամենը սնունդ էր հասցրել, նույն մեղադրանքն էր առաջադրվել, ինչ «ծռերին»՝ ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել): Սակայն օգոստոսի 4-ին փոխվել էր Սարգսյանի մեղադրանքը, և այժմ նա մեղադրվում է «Սասնա ծռեր» խմբի անդամներին (ապօրինի զենք պահելուն և պատանդ պահելուն օժանդակելու) օժանդակելու համար:
Փաստաբան Գյուրջյանը տեղեկացրեց, որ Վերաքննիչ դատարանին ներկայացվել են բոլոր հիմնավորումները, որոնք, սակայն դատարանը հաշվի չի առել:
«Արթուր Սարգսյանի արարքը քրեաիրավական գնահատականի արժանացնելը ուղղակի հնարավոր չէ: Այս գործը քրեաիրավական տիրույթում չէ, և հենց դրա համար էլ պնդում ենք, որ սա քաղաքական տիրույթում է գտնվում», -հայտարարեց փաստաբանը:
Հարակից հրապարակումներ`
- «Սասնա ծռերի» անդամներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի վերաքննիչ բողոքը մերժվեց
- «Հաց բերող» Արթուր Սարգսյանի բողոքի քննությունը դարձյալ հետաձգվել է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին