Եվրոպայի պատանեկան առաջնություն. 7-րդ տուր
Պրահայում տեղի ունեցան շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնության 7-րդ տուրի հանդիպումները: Մինչև 8 տարեկան տղաների մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մատեյ-Վալերիու Մորգիզանը, ով 7 հնարավորից վաստակել է 7 միավոր, իսկ Ռուդոլֆ Փաշիկյանը վաստակել է 5,5 միավոր և ընթանում է 5-րդ հորիզոնականում: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:
Մինչև 10 տարեկանների աղյուսակը գլխավորում է Ալեքսեյ Վասիլևը, ով վաստակել է 6,5 միավոր, Արսեն Դավթյանն իր ակտիվում գրանցել է 5,5, իսկ Ռոբերտ Փիլիպոսյանը՝ 5 միավոր:
Մինչև 12 տարեկան տղաների մրցաշարային աղյուսակը գլխավորում է Մամիկոն Ղարիբյանը` վաստակած 6,5 միավորով:
Մինչև 14 տարեկան տղաների մրցաշարային աղյուսակը գլխավորում է 6,5 միավոր վաստակած Վյաչեսլավ Զառուբիցկին, իսկ Շանթ Սարգսյանը, ով իր ակտիվում գրանցել է 5,5 միավոր, ընթանում է 3-րդ հորիզոնականում:
Մինչև 16 տարեկան տղաների մրցաշարային աղյուսակը գլխավորում է Ալեքսեյ Սորոկինը: Նա վաստակել է 6 միավոր: Արամ Հակոբյանը առաջատարին զիջում է կես միավորով և ընթանում է 6-րդ հորիզոնականում:
Մինչև 18 տարեկանների մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է 6,5 միավոր վաստակած Մանուէլ Պետրոսյանը:
Աղջիկների պայքարում հաջող է հանդես գալիս մինչև 12 տարեկան աղջիկների առաջնությունում հանդես եկող Մարիամ Մկրտչյանը, ով վաստակել է 5,5 միավոր և առաջատար Սիլա Չիգլարից հետ է մնում կես միավորով: