Բազիկյան. Հայաստանում տարեկան հայտնաբերվում է 8 հազարից ավելի քաղցկեղով հիվանդ
Աշխարհում տարեկան քաղցկեղով հիվանդանում է 10-12 մլն մարդ, որից նույն տարում մահանում է 7 մլն-ը: Հիվանդացության աճ նկատվում է բոլոր երկրներում: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր նման վիճակագրություն հրապարակեց Օնկոլոգիայի ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, գիտությունների դոկտոր, Գագիկ Բազիկյանը:
«Մեր հանրապետությունում էլ տարեցտարի նկատվում է հիվանդացության աճ: Եթե 20 տարի առաջ մենք տարեկան հայտնաբերում էինք 4-5 հազար հիվանդ, այսօր այդ թիվն անցնում է 8 հազարից»,-ասաց Բազիկյանը` ավելացնելով, չնայած հիվանդության դեմ լուրջ պայքար է տարվում, սակայն այս թվերը շարունակելու են մեծանալ:
Մասնագետի խոսքով, հիվանդանալու պատճառները բազմաթիվ են՝ մարդիկ սկսել են երկար ապրել, իսկ քաղցկեղը մեծահասկների հիվանդություն է, օգտագործում են հորմոնալ դեղեր, գենետիկ խախտումները, սթրեսները, օդի աղտոտվածությունը ևս կարող են հանգեցնել այս հիվանդության:
Մասնագետների խոսքերի մանրամասները՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան