Օլիմպիադա 2016-ի ժամանակ Զիկա համաճարակով վարակման դեպք չի գրանցվել
Առողջապահության համաշխարհային կոմիտեն հայտարարություն է տարածել այն մասին, որ օգոստոսի 5-21-ը Ռիո դե Ժանեյրոյում անցկացված Օլիմպիական խաղերի ժամանակ Զիկա համաճարակով վարակման որևէ դեպք չի գրանցվել: Այս մասին տեղեկացնում է «Inside The Games»-ը:
«Օլիմպիական խաղերը Ռիո դե Ժանեյրոյում ավարտվեցին օգոստոսի 21-ին: Օլիմպիադայի ընթացքում Զիկա վիրուսով չեն վարակվել ոչ մարզիկները, ոչ հանդիսականները, ոչ էլ խաղերի համար Բրազիլիա ժամանակ մարդկանցից որևէ մեկը: Այսպիսի արդյունքներ ենք ստացել լաբորատորիաներից»,- ասված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Օլիմպիադայի մեկնարկից առաջ բազմաթիվ մարզիկներ հրաժարվել էին խաղերին մասնակցելուց` չցանկանալով իրենց և իրենց ընտանիքի անդամների առողջությունը վտանգի ենթարկել: