Հնդկաստանում գնացքը մխրճվել է փղերի խմբի մեջ
Հնդկաստանի Արևմտյան Բենգալիյա նահանգում ուղևորատար գնացքը մխրճվել է ճանապարհն անցնող փղերի խմբի մեջ: Տեղի ունեցածի հետևանքով սատկել է երեք փիղ: Եվս մեկ փիղ ստացել է ծանր վնասվածքներ:
«Վեստի.ռու»-ի հաղորդմամբ, դեպքի հանգամանքների պարզմամաբ զբաղվում է շրջակա միջավայրի և անտառային տնտեսության նախարարությունը: Երկաթուղում երթևեկությունը դադարեցված է:
Ջունգլիի միջով ացնող երկաթուղին փղերի համար լուրջ վտանգ է ներկայացնում: 2016-ի մայիսին նույն նահանագում երակթուղուն հարող հատվածներում չորս փիղ է զոհվել: 2013-ին գնացքը բախվել էր փղերին, ինչի հետևանքով փղերի յոթ հոգուց բաղկացած ընտանիքի բոլոր անդամները սատկել էին: