Մոսկվայում զոհերի թիվը հասավ 17-ի
Մոսկվայի պահեստներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով հիվանդանոց տեղափոխված տուժածներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
«Բժիշկներն անում են ամեն հնարավորը: Ցավոք, նրանցից մեկի կյանքը փրկել չի հաջողվել»,-գրել է քաղաքապետը:
Пострадавшие на пожаре доставлены в Склиф и ГКБ36. Врачи делают все необходимое. К сожалению, одну из эвакуированных спасти не удалось
— Сергей Собянин (@MosSobyanin) 27 августа 2016 г.
Հիշեցնենք, որ այրված պահեստում փրկարարները հայտնաբերել էին 16 դի: Նրանք ինքնության վերաբերյալ առայժամ տեղեկություններ չեն հրապարակվում: Հայտնի է, որ նրանք միգրանտներ, ովքեր աշխատել ու ապրել են այդտեղ: