Հալեպահայ Թալին Գեսթարիլիկյանի պատրաստած քաղցրավենիքն անտարբեր չի թողել այցելուներին
Հալեպահայ Թալին Գեսթարիլիկյանը, ամուսինը, որդին և դուստրը մեկուկես ամիս առաջ են եկել Հայաստան: Բնակվում են Երևանում, Տիգրան Մեծ փողոցում տուն են վարձակալել: Panorama.am-ի հետ զրույցում տիկին Թալինն ասաց, որ դիմել են սփյուռքի նախարարությանը, որևէ օգնություն չեն ստացել: Բայց արդեն 2-3 շաբաթ ռեստորանում է աշխատում, տղան էլ վերանորոգում է ավտոմեքենաներ: Ամուսինն ու 19-ամյա դուստրը դեռ աշխատանք չունեն:
Նա պատմեց, որ Հալեպում այն օրը, երբ աղջիկը պետք է գնար քննություններ հանձնելու, «անձրևի նման հրթիռներ էին ընկնում», իրենք թույլ չեն տվել, որ դուրս գա տանից:
«Հինգ տարի սպասում էինք, հույս ունեինք, որ մեր կառավարությունը կհաղթի: Հինգ տարի համբերեցինք, բայց տեսանք, որ պատերազմը վերջ չունի: Վատ, վախեցած օրեր ենք անցկացրել, հիվանդանոց պառկել: Ես շատ վատ հոգեվիճակում էի: Որոշեցինք, որ պետք է գանք Հայաստան: Պարտք վերցրեցինք ու եկանք»,- պատերազմական հինգ տարին ու իրենց անցած ճանապարհը հակիրճ այսպես ներկայացրեց տիկին Թալինը:
Նա նշեց, որ այսօր Հալեպում ունեն ընկերներ, բարեկամներ, ովքեր նույնպես ուզում են գալ Հայաստան, սակայն գումար չունեն, նաև՝ չունեն աշխատանք, ամեն ինչ շատ թանկ է Հալեպում:
Օրերս տիկին Թալինն իր պատրաստած քաղցրավենիքը ներկայացրել է Վերնիսաժում բացված ցուցահանդես-վաճառքում: Ներկայացված ձեռագործ իրերի կողքին հալեպահայ տիկնոջ պատրաստած և ներկայացրած բլիթները, խմորեղենը տարածել էին անուշ հոտ: Հնարավոր չէր անցնել ու չկանգնել տիկին Թալինի տաղավարի մոտ:
«Հալեպում հագուստ եմ վաճառել: Իմ տանն էի վաճառում, հաճախորդներ ունի: Միշտ էլ սիրել եմ պատրասել տորթ, խմորեղեն: Երեկ ներկայացրեցի իմ պատրաստած անուշեղենը: Գոհ եմ, լավ վաճառվեց: Մի մարդ մոտեցավ և առաջարկեց՝ աշխատել իր ռեստորանում: Չպատասխանեցի այդ ժամանակ: Բայց լավ կլինի, որ երկրորդ աշխատանքն էլ ունենամ: Շատ լավ է նման ցուցահանդեսները, եթե նորից լինեն՝ էլի կմասնակցեմ»,- ասաց հալեպահայ Թալին Գեսթարիլիկյանը:
Լուսանկարները՝ Հելենա Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից:
Հարակից հրապարակումներ`
- Հալեպահայ Լևոն Քեոշկերյան. Եթե օրվա հացը հանգիստ ճարվի, Հայաստանից լավ տեղ ամբողջ աշխարհում չկա
- Հալեպի կյանքը պետք է մոռանանք. Անի Արթինյան
- Սիրիահայ Շանթ Խայալյանն իր արտադրանքի նմուշներն ուղարկել է Ռուսաստան
- Սիրիայում դեռևս 17-20 հազար հայ կա. Սարմեն Բաղդասարյան
- Հոն բոլորն ալ մեզ կճանչնային, համբավ, անուն էինք վաստակել. Հալեպահայ քույրեր
- Սիրիահայ ուսուցչուհի. Ուզում են Հալեպը դատարկել հայությունից
- Սիրիահայ Տեմիրճեանները շոկոլադի բիզնեսը Սիրիայից տեղափոխել են Հայաստան
- Սիրիահայ գործարարները մտադիր են Հայաստանում զորանալ
- «AVA Shoes». Սիրիահայերի բիզնեսը Հայաստանում
- Նեղացանք, երբ տեսանք Հայաստանում թուրքական հագուստ են հագնում. Սիրիահայ երիտասարդը՝ իր բիզնեսի մասին
- «2015-ը ադքան լավ տարի չեղավ, բայց, փառք Աստծո, սոված չմնացինք». Լոռիում ապրող սիրիահայ
- Սիրիահայերը Հայաստանում ամենաշատը բողոքում են երկու խնդրից. Նորա Փիլիպոսյան
- «Ուզում եմ վերադառնալ Սիրիա, հոն ավելի կսիրեմ». Սիրիահայ դպրոցական
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին