Բելգիացիները պոկեմոնների փոխարեն որսալու են գրքեր
Բելգիայում ստեծվել է Pokemon Go-ի նման խաղ, բայց խաղացողները պոկեմոնների փոխարեն «որասում» են գրքեր: Chasseurs de livres («Գրքեր որսացողները») մշակել է բելգիական տարրական դպրոցի տնօրենը, որպեսզի մարդիկ հետապնդեն ոչ թե հորինված հրեշներին, այլ փնտրեն հատուկ թաքնված գրքեր: Այս մասին գրում է Նյուզու.քոմ կայքը՝ հղում անելով Reuters-ը:
Pokemon Go խաղալու համար օգտագորվում է բջջային սարք, GPS, տեսախցիկ՝ հետևելու վիրտուալ էականերին, «Գրքեր որսացողների» դեպքում դեռևս որևէ ընդարձակ հնարավորություն չկա: Խաղը հորինած Ավելին Գրեգուրան Ֆեյսբուքում խումբ է բացել, որտեղ խաղացողները հրապարակում են լուսանկարներ և հուշումներ, թե որտեղ է թաքնված գիրքը, և բոլոր ցանկացողները գնում են այն փնտրելու: Հենց որևէ մեկը ավարտում է հայտնաբերած գրքի ընթերումը, գիրքը, կրկին հայտնվում է խաղի մեջ:
Նա պատմել է, որ որոշել է նման խաղ ստեղծել, երբ վերջերս տեղավորել է գրքերն իր գրադարանում ու հասկացել է, որ դրանց համար տեղը բավականին փոքր է: Չնայած Ֆեյսբուքում խումբը մի քանի շաբաթ առաջ է ստեղծվել, արդեն ավելի քան 40 հազար բաժանորդ ունի: Այսպիսով, բելգիական քաղաքների շրջակայքում հայտնվել են տասնյակ թաքնված գրքեր՝ մանկականից մինչև Սթիվեն Քինգի թրիլերներ: Որպես կանոն, դրանք տեղադրված է թափանցիկ տոպրակներում, որպեսզի անձրևից չվնասվեն: