Մոսկվայում հրդեհի հետևանքով մահացածները Ղրղզստանի քաղաքացիներ են
Մոսկվայի հյուսիսարևելյան մասում գտնվող պահեստներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով բոլոր 17 զոհվածները Ղրղզստանի քաղաքացիներ են: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը:
«Մեր ձեռքի տակ այս պահին եղած նախնական տվյալներով, բոլոր մահացածները Ղրղզստանի քաղաքացիներ են»,-լրատվամիջոցին ասել է իրավապահ մարմնի ներկայացուցիչը, ավելացնելով, որ նրանք բոլորն էլ եղել են օրինական աշխատողներ:
Նա մանրամասնել է, որ հրդեհը սկսվել է հերթափոխի ժամանակ:
«Աշխատակիցները, որ մահացել են, այդտեղ չէին ապրում: Նրանք ընդունել էին առավոտյան հերթափոխը»,-ասել է նա: