Երկկոմպլեկտ ու եռակոմպլեկտ դասարաններ ունեցող դպրոցների խնդիրը շատ լուրջ է. նախարար
«Կրթության ծավալը անսահման չէ. մենք ունենք ընդամենը շաբաթական 30-34 դասաժամ և պիտի հասկանանք՝ այդ ծավալի մեջ որն է առավել առաջնահերթ կամ պարտադիր, որը կարող է թողնվել իբրև լրացուցիչ կրթություն»: Նախօրեին Լոռու մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների և մանկավարժների հետ խորհրդակցության ժամանակ նշել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարն անդրադարձել է փոքր դպրոցների զարգացման հայեցակարգի մշակմանը՝ նշելով երկկոմպլեկտ ու եռակոմպլեկտ դասարաններ ունեցող դպրոցների խնդիրը կրթության ոլորտի տեսանկյունից շատ լուրջ է, լուծման հնարավոր ճանապարհներ գտնելը՝ բարդ:
Նախարարի խոսքով՝ հանարապետության 1430 դպրոցներից ավելի քան 800-ում աշակերտների թիվը չի գերազանցում 300-ը, ընդ որում դրանցից մեծ մասը ունի մինչև 100 աշակերտ. «Սա շատ լուրջ խնդիր է, և մենք առաջիկայում պիտի գտնենք ճանապարհ փոքր դպրոցներում սովորող աշակերտի համար ապահովել հավասար պայմաններ»,- ընդգծել է ԿԳ նախարարը՝ հավելելով, որ աշակերտների թվով ֆինանսավորման գործող մեխանիզմը վերանայման կարիք ունի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան