Մոսկվայում բռնկված հրդեհի հետևանքով 16 մարդ է մահացել
Մոսկվայի հյուսիս-արևելյան մասում գտնվող պահեստներից մեկում բռնկված հրդեհի հետևանքով, նախնական տվյալներով, 16 մարդ է զոհվել: Եվս չորս մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:
«Ռիա Նովոստի»-ի հաղորդմամբ, հրդեհը մարվել է: Նշվում է, որ բոլոր զոհվածները ԱՊՀ երկրների քաղաքացիներ են:
«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, նախնական տվյալներով, զոհվածները միգրանտներ են, ովքեր աշխատել ու ապրել են այդտեղ: Նրանց ինքնության վերաբերյալ տեղեկություններ դեռ չկան:
ԱԳՆ-ից Panorama.am-ին հայտնեցին, այս պահին ճշտում են, արդյո՞ք զոհվածների ու տուժածների թվում հայեր կամ հայաստանցիներ կան:
Այրված պահեստը պատկանում է «Печатный экспресс» ընկերությանը: