Արծվանիկ գյուղում այս տարի առաջին դասարան կհաճախի 5 երեխա
Սյունիքի մարզի Արծվանիկ գյուղում այս տարի առաջին դասարան կհաճախի 5 երեխա: Նախորդ տարի առաջին դասարանցիների թիվը 6-ն է եղել: Արծվանիկի գյուղապետ Անուշավան Հարությունյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ այս տարի ընդհանուր առմամբ դպրոցում սովորելու է 63 աշակերտ:
«Մեր գյուղը նորմալ գյուղ ա, մանկապարտեզ ունենք, 17 երեխա ա հաճախում», -ասաց գյուղապետը:
Հարությունյանը համաձայն չէ, որ գյուղում առաջին դասարանցիների թիվը նվազում է. «Մարդ կա, ուզում ա, որ իրա երեխեն քաղաքում սովորի, տանում ա քաղաք: Գյուղն էլ հեռու չի մարզկենտրոնից՝ 13 կիլոմետր: Ուզում են տանեն քաղաքում պարապմունքների, ի՞նչ ասես էդ մարդկանց: Էնպես որ գյուղը կա, գոյատևում ա, մանկապարտեզն ու դպրոցն էլ կան»:
Նա տեղեկացրեց, որ արդեն 3 տարի է՝ սեպտեմբերի 1-ից հետո դպրոցական ունեցող ընտանիքները ներկայացնում են գրքերի ու գրենական պիտույքների համար անհրաժեշտ գումարի չափը, և գյուղապետարանը փոխհատուցում է այդ ծախսերը: «500 հազար դրամ հատուկ էդ նպատակով գյուղապետարանը գումար հատկացնում է», -հավելեց գյուղապետը:
Գյուղում բնակիչները, ըստ Հարությունյանի, զբաղվում են հիմնականում անասնապահությամբ, հողագործությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները