Մուշ թաղամասում գյումրեցի զոհված հերոսների հիշատակին հուշարձան է կանգնեցվել
Գյումրու Մուշ թղամասում քառօրյա պատերազմի հերոս, ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, ավագ լեյտենանտ Մերուժան Ստեփանյանի հիշատակին նվիրված ցայտաղբյուրի և հուշատախտակի հարևանությամբ բացվել է քառօրյա պատերազմում զոհված Գյումրու յոթ հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձան:
Այն ծառի տեսք ունի, կտրված ճյուղերի վրա գրված էին հերոսների անուները:
Մարզպետարանի պաշտոնական էջի հաղորդմամբ, բացման արարողությանը մասնակցել են ՀՀ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, հոգևորականներ Շիրակի թեմից, ինչպես նաև հերոսների ծնողներն ու հարազատները:
Շիրակի թեմի հոգևորականի կողմից սկզբում հնչել է տերունական աղոթք, այնուհետև հուշարձանի բացման պատիվն ընձեռվել է Մերուժան Ստեփանյանի հորը:
«Այսօր, այս հուշարձանի բացմամբ մենք կրկին հավերժացնում ենք մեր հերոսների հիշատակը, որոնք իրենց կյանքը զոհաբերեցին խաղաղության և հայրենի սահմանները անառիկ պահելու համար, ժամանկն անցնում է, սակայն մեր վերքերը չեն սպիանում, կորստից բխող հետևանքները մեզ ավելի մեծ ցավ են պատճառում. Հավերժ փա՛ռք և խոնարհում մեր բոլոր հերոսներին»,-իր խոսքւմ նշել է մարզպետը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին