
Դեյր-էլ-Զորի բնակիչներին հասցվել է ՄԱԿ-ի ավելի քան 17 տոննա հումանիտար բեռ
Ահաբեկիչներից ազատագրված սիրիական Դեյր-էլ-Զոր քաղաքի բնակիչները ստացել են հերթական հումանիտար բեռը: Այս մասին գրում է Ինտերֆաքսը:
ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ «Աբական Էյր» ավիաընկերության ինքնաթիռով Դեյր-էլ-Զոր է հասցվել ՄԱԿ-ի հումանիտար բեռը՝ հացահատիկեղեն, շաքար, աղ, տոմատի մածուկ, ընդհանուր առմամբ ավելի քան 17 տոննա:
Հոմս շրջանի Նևա բնակավայրի կարիքավոր ընտանիքներին հասցվել է 1 տոննա հումանիտար օգնություն՝ բրինձ, շաքար, թեյ, պահածոյացված միս և ձուկ:
Խաղաղ բնակիչների համար, ովքեր հեռանում են Հալեպից, բացվել են տաք սննդի կետեր և տրվում է առաջին անհրաժեշտության իրեր: