Զինեդին Զիդան. «Երբեմն հեշտ խաղեր էլ են բաժին հասնում»
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատասխանել է «Բարսելոնի» պաշտպան Ժերար Պիկեին՝ շեշտելով, որ իրեն չի հետաքրքրում, թե նա ինչ է մտածում։ Զիդանն ընդգծել է, որ Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկությունը մադրիդցիների համար հեշտ չի դասավորվել։ Հիշեցնենք, որ թվիթթերյան իր էջում Պիկեն ակնարկել էր, թե երազում է Չեմպիոնների լիգայում նման ուղու մասին, որն ուներ «Ռեալը» նախորդ մրցաշրջանում։
«Նա կարող է ասել այն, ինչ ցանկանում է,- Զիդանի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Մենք պայքարեցինք ու լարված պայքարում հաղթեցինք Չեմպիոնների լիգայում։ Երբեմն հեշտ խաղեր էլ են բաժին հասնում, սակայն, ընդհանուր առմամբ, մրցաշարը լի էր դժվարություններով»։