Լոպետեգին բացատրել է, թե ինչու Կասիլյասը չի հրավիրվել Իսպանիայի հավաքական
Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին բացատրել է, թե ինչու Բելգիայի ու Լիխտենշտեյնի թիմերի հետ առաջիկա ընկերական խաղերի համար թիմ չի հրավիրվել դարպասապահ Իկեր Կասիլյասը։
«Կասիլյասը յուրահատուկ ֆուտբոլիստ է և ազգային հպարտություն, սակայն գլխավոր դարպասապահը Դավիդ դե Հեան է, և ես որոշեցի, որ Իկերն առայժմ մեզ հետ չի լինի,- Լոպետեգիի խոսքերը մեջբերել է euro-football.ru-ն։- Հասկանում եմ, որ դա աղմուկ կբարձրացնի, սակայն ես անկեղծորեն զրուցել եմ նրա հետ, որովհետև հասկանում եմ զրույցի անհրաժեշտությունը։ Իկերը դեռ կարող է թիմ վերադառնալ, սակայն զգում եմ, որ ճիշտ ընտրություն եմ կատարել»:
Խաղային պրակտիկայի պակասի պատճառով թիմ չի հրավիրվել նաև Սեսկ Ֆաբրեգասը։