Գյուղապետարանների աշխատակից թեկնածուներն իրար հետևից ինքնաբացարկի դիմումներ են ներկայացնում
Սեպտեմբերի 18-ին կայանալիք համայնքպաետի ընտրություններում գործող գյուղապետերի մրցակիցները գյուղապետարանի աշխատակիցներն են: ԿԸՀ պաշտոնական կայքէջում հրապարակված տեղեկատվության համաձայն, շատ դեպքերում գյուղապետի հետ առաջադրվում, ապա նաև գրանցվում են համայնքապետարանի քարտուղարուհին, հաշվապահը, տնտեսվարը, օպերատորը, գյուղապետի տեղակալը, երկու դպքում նույնիսկ հավաքարարը:
Բանն այն է, որ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի համաձայն, եթե համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ թեկնածուների գրանցման համար սահմանված ժամկետում և կարգով թեկնածու չի գրանցվել, կամ նույն ժամկետում գրանցված թեկնածուների թիվը պակաս է 2-ից, ապա համայնքի ղեկավարի ընտրությունը համարվում է չկայացած:
Օրենքի պահանջը ձևականորեն ապահովելու համար գյուղապետերը թեկնածու են կարգում իրենց վստահելի մարդկանց, ինչից հետո օրենքով սահմանաված ինքնաբացարկի ժամկետում «մրցակից» թեկնածուները հրաժարվում են հետագա պայքարից:
Թեկնածուների գրանցման ժամկետը լրացել է օգոստոսի 24-ին, մինչև սեպտեմբերի 8-ը թեկնածուները կարող են ինքնաբացարկի դիմում գրել:
Ինքնաբացարկի դիմումներ արդեն իսկ կան: Արմավիրի Խանջյան գյուղում ՀՀԿ-ական գյուղապետի հետ պայքարից հրաժարվել է համայնքապետարանի 1-ին կարգի մասնագետ անկուսակցական Տարոնիկ Ավետիսյանը: Գյուղապետը մնացել է մենակ:
Ինքնաբացարկի դիմում է հայտնել նաև Զարթոնքի գյուղապետարանի օպերատորը: Այստեղ էլ գործող գյուղապետն ունի վերընտրվելու բոլոր հնարավորությունները:
Տավուշի մարզի Չորաթան համայնքում էլ ինքնաբացարկ է ներկայացրել համայնքապետարանի պահակը:
Գործող գյուղապետին պայքարում միայնակա է թողել նաև Արմավիրի մարզի Քարակերտ գյուղի համայնքապետարանի առաջատար մասնագետ Համլետ Մարուքյանը, Շենիկում՝ գյուղապետարանի օպերատոր Աստղիկ Սարգսյանը:
Ընտրական պայքարում առանց մրցաիկց են մնացել նաև Արմավիրի մարզի Երվանդաշատ, Արազափ, Ակնալիճ, Արարատի մարզի Վանաշեն, Ջրաշեն, Նորաբաց, Լուսաշող, Արագածոտնի մարզի Ագարակավան, Աշնակ, Տավուշի Վերն Կարմիրաղբյուր, Նավուր, Դիտավան, Բերդ, Այգեհովիտ ու բազմաթիվ այլ համայնքների ղեկավարներ:
Հարակից հրապարակումներ`
- Համայնքապետի թեկնածուներից 21-ը կանայք են
- ՏԻՄ ընտրություններ. Ովքե՞ր են մերժված թեկնածուները
- ՏԻՄ ընտրություններում համայնքապետի թեկնածու է առաջադրվել 571 մարդ
- Սորիկ գյուղում թեկնածուներից մեկը կին է, հավաքարար
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան