Կոլոսկովը Չեմպիոնների լիգայի ռեֆորմներն ՈՒԵՖԱ-ի կանոնադրության խախտում է համարում
Ռուսաստանի ֆուտբոլային միության պատվավոր նախագահ Վյաչեսլավ Կոլոսկովը մեկնաբանել է ՈՒԵՖԱ-ի՝ թոփ առաջնություններին Չեմպիոնների լիգայում 4 քվոտա տալու պատրաստակամությունը։
«Պարզապես զիջում է կատարվում հարուստ ակումբներին։ Իմ կարծիքով՝ այդ քայլը խախտում է ՈՒԵՖԱ-ի կանոնադրությունը, որում նշվում է, որ մարզական սկզբունքները բարձր են կոմերցիոնից։ Ըստ իսկ՝ ՈՒԵՖԱ-ի կոմիտեն կընդունի առաջարկը՝ թոփ առաջնություններին Չեմպիոնների լիգայում 4-ական տեղ ապահովելու վերաբերյալ, եթե, իհարկե, Ֆրանսիան ու Պորտուգալիան չմիավորվեն՝ ընդդեմ նման որոշման»,- Կոլոսկովի խոսքերը մեջբերել է euro-football.ru-ն։