Մարադոնան ճանաչել է իր որդուն, որին չէր տեսել 13 տարի
Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան հանդիպել է իր նախկին ընկերուհի Քրիստինա Սինագրայի 29-ամյա որդուն ու հայտարարել, որ նա իր տղան է։ Այս մասին տեղեկացնում է sport-express.ru-ն։ Հաղորդվում է, որ Դիեգո կրտսերը ծնվել է 1986 թ. սեպտեմբերին։ Այդ ժամանակ Մարադոնան հանդես էր գալիս «Նապոլիում»։
Նշվում է նաև, որ վերջին անգամ Մարադոնան ու իր որդին թռուցիկ հանդիպում են ունեցել 2003 թ.։ Նախկին ֆուտբոլիստի նոր հանդիպումը որդու հետ կայացել է ճաշի ժամանակ, որը կազմակերպել է Մարադոնայի ընկերուհին՝ Ռոսիո Օլիվիան։ Ճաշին ներկա է եղել նաև Մարադոնայի դուստրը՝ Յանան, որին նույնպես Մարադոնան ուշ է ճանաչել՝ երկու տարի առաջ։
Բացի Դիեգո կրտսերից ու Յանայից, Մարադոնան ևս երկու աղջկ ունի՝ Դալման ու Ջանինը, ինչպես նաև երեք տարեկան որդի՝ Դիեգո Ֆեռնանդոն։