Շառլ Ազնավուրը համերգներով է հանդես գալու Հյուսիսային Ամերիկայում
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը համերգային շրջագայություն է ունենալու Հյուսիսային Ամերիկայում: Հոկտեմբերի 15-28-ը նա հինգ համերգ է տալու: Հոկտեմբերի 28-ի համերգը կայանալու է Լոս Անջելեսում: Այս մասին տեղեկանում ենք երգչի ֆեյսբուքյան էջից:
Ֆրանսահայ շանսոնյե, երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական գործիչ Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին, Փարիզում, հայ գաղթականներ Միքայել և Քնար Ազնավուրյանների ընտանիքում: Առաջին երգը՝ «Ես հարբած եմ» (1944), Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել։ Համաշխարհային հռչակ է ստացել 1956-ին, Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթից հետո։ Նա շուրջ ութ հարյուր երգի հեղինակ է, շուրջ 70 տարվա կարիերայի ընթացքում թողարկել է 294 ալբոմ, վաճառվել է 180 միլիոն սկավառակ:
Հայաստանին ցուցաբերած օգնության համար նրան շնորհել են դիվանագիտական անձնագիր և նշանակել են Հայաստանի Հանրապետության մշտական դեսպան ՅՈՒՆԵՍԿՕ-ում: 2009թ. մայիսի 4-ից` Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչն է, 2009թ. մայիսի 5-ից` Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին