Լևոն Բարսեղյանը կմասնակցի Գյումրիի ընտրություններին
Այսօր Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում տեղի է ունեցել Գաղափարակից լիբերալների ալյանս (ԳԱԼԱ) կուսակցության հիմնադիր Վահան Խաչատրյանի և Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի համահիմնադիր, «Ասպարեզ» օրաթերթի խմբագիր և Գյումրու ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանի հանդիպումը, որով եզրափակվեցին մոտ չորս ամիս տևած բանակցությունները` Գյումրու կայանալիք ավագանու ընտրություններում միացյալ ջանքեր ներդնելու մասին:
ԳԱԼԱ-ն տեղեկացնում է, որ բանակցությունների ընթացքում քննարկվեցին և վերլուծվեցին նախընթաց տարիներին Բարսեղյանի և Խաչատրյանի անձնական և գործնական հարաբերությունները: Վ. Խաչատրյանը Լ. Բարսեղյանին առաջարկել է լինել Գաղափարակից լիբերալների ալյանս կուսակցության (ԳԱԼԱ) ավագանու անդամների թեկնածուների ցուցակում:
Բարսեղյանը ասել է, որ կլինի ԳԱԼԱ կուսակցության թեկնածուների ցուցակում, մնալով անկուսակցական:
ԳԱԼԱ-ից տեղեկացնում են, որ կուսակցության թեկնածուական հայտը ընտրատարածքային հանձնաժողով է ներկայացվելու օգոստոսի 27-ին, ժամը 14:00-ին:
Հարակից հրապարակումներ`
- «Ամբիցիաները խանգարեցին». ԳԱԼԱ-ն Գյումրիի ընտրություններին կմասնակցի միայնակ
- Եթե դաշինք չստացվի, միայնակ կմասնակցենք Գյումրիի ընտրություններին. ԳԱԼԱ